Ինչ ճակատագիր է սպասվում «Հայկ» կինոստուդիա»-յին. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին:

Մեզ հայտնի դարձավ, որ նախարարությունն այս մասին որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել: Այսպես, նախագծով նախատեսվում է նաեւ Երևան քաղաքի Գևորգ Չաուշի 50 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 1034 քառ. մետր մակերեսով տարածքը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին:




Լրահոս