«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում քննարկում են ՔՊ հերթական համագումարը հետաձգելու հարցը։ Նախապես որոշել էին, որ մայիսի վերջերին, մասնավորապես 25-26-ին են անցկացնելու, որի ընթացքում պետք է նաեւ նոր վարչություն ընտրվի, սակայն ներքաղաքական իրադարձությունները խառնել են իշխանության պլանները եւ քննարկում են մոտ մեկ ամսով ընտրությունները հետաձգելու հարցը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն որոշել է կրճատել վարչության անդամների թիվը՝ 21-ից դարձնելով 16․ որտեղ ներգրավված կլինեն Փաշինյանի ամենահավատարիմները։ Դրա փոխարեն կգործի ՔՊ խորհուրդ, ինչպես ՀՀԿ-ի դեպքում է, եւ խորհրդում տեղ կգտնեն ֆրակցիայի բոլոր մյուս անդամները, ինչպես նաեւ մարզերի ներկայացուցիչները։
Խորհրդի ձեւավորման գործընթացն արդեն մեկնարկել է, այն, ըստ ամենայնի, համակարգում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նախ մարզերում են ընտրում, ապա՝ կենտրոնում։ Հարությունյանի գլխավորությամբ շաբաթ օրը Ապարանում կայացել է կուսակցության տարածքային խորհրդի ընտրությունը»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում