ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պատմել իրավապահներին կանանց երթի վրա մեքենա վարած անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 7-ին 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները բողոքի ակցիան էին իրականացնում Երևանում, որի ժամանակ մի տղամարդ մեքենան վարել էր երթի մասնակցող կանանց վրա:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրավության վարչությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ կանանց երթի վրա մեքենա վարած անձը բերվել է ոստիկանություն, վարչական իրավախախատման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն ու ազատ է արձակվել:

Իսկ ինչ է նա պատմել իրավապահներին, ինչու է մեքենան վարել կանանց վրա: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել է, որ դիտավորություն չի ունեցել որեւէ մեկին վնասել, այլ նյարդերը չեն բավարարել ու գնացել է այդ քայլին, թե չէ որեւէ մեկի դեմ ոչինչ չունի:




Լրահոս