Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին. ցուցակում ընդգրկվել Է Միշուստինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիան մայիսի 10-ին տարածել Է ռուսաստանյան այն ընկերությունների եւ ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց դեմ պատժամիջոցներ կսահմանվեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրա մեջ մտել են 70 ընկերություններ եւ 130 ռուսաստանցի քաղաքական գործիչներ, ներառյալ ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ինչպես նաեւ ձեռնարկատերեր եւ նրանց ընտանիքի անդամները:

Պատժամիջոցներ կսահմանվեն նաեւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարության նկատմամբ: Պատժամիջոցների ներքո են հայտնվել ռուսաստանյան այն ընկերությունները, որոնք, ինչպես կարծում Է Տոկիոն, կապված են ռազմական արտադրության հետ: Մասնավորապես, արտահանական սահմանափակումները կվերաբերեն «Էտալոն» համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտին, «Ալմազ-Աթեյ», «Տակտիկական հրթիռային սպառազինություն», «Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ» ընկերություններին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս