Մայիսի 10-ին՝ ժամը 07։50-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին ներգրավված են 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք, տեղում իրականացվում է ցամաքային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս է եկել Սևանա լիճ և չի վերադարձել։
Մայիսի 6-9-ն իրականացվել էին որոնողական աշխատանքներ, որին մասնակցել էին ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:
Դեպքի վայրում էին գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։
Որոնողական աշխատանքներն արդեն 5 օր է՝ ավարտվում են անարդյունք։