340 հազար դրամ գումար՝ կոնյակներ ու հուշանվերներ գնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոտ 340 հազար դրամ գումար է ծախսել՝ կոնյակներ ու հուշանվերներ գնելու համար:

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հանձնաժողովը միայն 105 հազար դրամ ծախսել է կոնյակ գնելու համար. ձեռք է բերվել 4 0.7 լ «Դվին» կոնյակ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 22000 դրամ, ԱԱՀ-ն՝ 17600 դրամ: Եւս 4 կոնյակ է գնվել, որի համար ՀԾԿՀ-ն վճարել է ընդհանուր 86000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

Բացի այս, ՀԾԿՀ-ն գնել է նաեւ 4 հուշանվեր, որոնց համար ընդհանուր վճարել է 148 հազար դրամ՝ մեկ հուշանվերի համար վճարելով 37 000 դրամ:

Ս.Հ.




Լրահոս