ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանտում մեկուսացնելով՝ որևէ մեկին չեն վախեցնի, իմ աչքի առաջ է եղել. Գեղամ Մանուկյանը՝ տարեցների ծեծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ ծեծի ենթարկում տարեց տղամարդկանց:

Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երեքի ինքնությունը. նրանցից մեկը Արագածոտնի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչ Գոռ Սարգսյանն է, մյուսը՝ Երևան քաղաքի 1999թ. ծնված բնակիչ Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը՝ Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանն է:

Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը ձերբակալվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգով, իսկ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին:

Ձերբակալված անձանցից մեկը Տարոն Մանուկյանը Աժ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է, իսկ Գոռ Սարգսյանը՝ Մանուկյանի փեսան:

Միջադեպի մասին ArmLur.am-ը զրուցեց պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:

Մանրամասները տեսանյութում:




Լրահոս