Կիևում կայացել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հայտնելով, որ համապատասխան լուսանկարը մայիսի 10-ին Twitter-ում հրապարակել է Գերմանիայի ԱԳՆ-ն։
«Ուկրաինան կարող է հույս դնել մեր աջակցության վրա, ոչ միայն ռազմական և ոչ միայն այսօր»,- հանդիպման ժամանակ ասել է նախարարը։
Ավելի վաղ նա բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։
Բուրբոքը դարձել է Գերմանիայի կառավարության առաջին ներկայացուցիչը, ով այցելել է Ուկրաինա 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։