ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի կալանավորման միջնորդության քննարկումը տեղի կունենա այսօր՝ ժամը 20։00-ին: Այս գործով դատավորը Դավիթ Արղամանյանն է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը հեղափոխության օրերին թմբուկ էր խփում:
Իսկ Դավիթ Արղամանյանի հայրը դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանն է, ով քննել է բազմաթիվ հնչեղ գործեր և հասցրել հայտնվել մամուլում։ Նա այն դատավորներից է, ով հիմնականում բավարարել է քննչական մարմինների և դատախազության միջնորդությունները։
Հիշեցնենք նաև, որ նա մերժել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ փաստաբանների միջնորդությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: