ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը դեռ 2016-ին՝ Պապիկյանից ու Սիմոնյանից առաջ էր Աղդամն իր հայրենիքը համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնայի մասին Սերժ Սարգսյանի՝ 2001-ին արած հայտարարությունը մեծ քննարկումների ու շահարկումների տեղիք էր տվել: Անգամ նրանք, որ Արցախի տեղն անգամ չգիտեին, Ակնայի քաղցրահամ նռի մասին այնպիսի ոգևորությամբ կարող էին պատմել, որ անծանոթին կթվար, թե նռենու առաջին տնկիներն իրենք են Ակնա տարել: Ակնայի պատմությունն ու կարգավիճակն այսօրվա իշխանավորների կողմից նրա նռան պես հյութալի էլ մատուցվում էր հայ հասարակությանը:

Պաշտպանության լոռեցի նախարար Սուրեն Պապիկյանն ու Ազգային ժողովի երևանցի նախագահ Ալեն Սիմոյնանն էին համոզում՝ Աղդամն իրենց հայրենիքն է: Իսկ մինչև Պապիկյանն ու Սիմոյանը նրանց թիմի քաղաքական առաջնորդ, այժմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2016-ի սեպտեմբերին՝ ապրիլյան պատերազմից հետո էր հայտարարում, թե Աղդամ իր հայրենիքն է:

Գաղտնիք չէ, որ Աղդամը միշտ էլ զգայուն թեմա է եղել Ադրբեջանի համար, հետևաբար Հայաստանի յուրաքանչյուր պաշտոնյա ոչ միայն Աղդամի, այլ նաև Արցախի մասին հայտարարություն անելիս պետք է ճայրաստիճան զգույշ լիներ: Այժմ, երբ ոչ միայն Աղդամը, այլ նաև Շուշին, Հադրութն ու մյուս շրջանները մերը չեն, Ակնայի բարձունքում ադրբեջանական դրոշ է ծածանվում:

Սևակ Վարդումյան




Լրահոս