Նախարարի հրամանը մնաց օդում. նոր փոփոխություն՝ վաղվանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մի քանի ամսական հրամանը վաղվանից չի գործելու: Խոսքը QR կոդի պահանջի մասին է. նախարարի հրամանով, հունվարի 22-ից ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և մարզասրահներ, ինչպես նաև մշակութային հաստատություններ չէր թույլատրվում մուտք գործել առանց պատվաստումը հավաստող փաստաթղթի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ Հայաստանի հանրային վայրեր այցելելիս մայիսի 12-ից այլևս չի պահանջվի QR կոդ։ Ըստ ԱՆ-ի՝ երկրում համաճարակային վիճակը կայուն է, անգամ մեղմացվել են գործող սահմանափակումները: Արդյունավետ էր արդյոք նախարարի հրամանը, այդպես էլ անհասկանալի մնաց: Քանի որ որեւէ ռեստորանում կամ սրճարանում այցելուներից QR կոդ չէին պահանջում ներկայացնել: Եւ վերահսկողություն չկար: Այսինքն նախարարի հրամանը հայտարարվեց եւ մնաց օդում՝ այդպես էլ կյանքի չկոչվելով:

Նկատենք, որ որոշ մշակութային կենտրոններում միայն այդ հրամանի հետեւանքով այցելուների զգալի պակաս արձանագրվեց: Նույն իրավիճակն է նաեւ պոլիէթիլենային տոպրակների դեպքում. մեծ աղմուկով իշխանությունները հայտարարեցին, որ արգելում են դրա կիրառումը, քանի որ բնապահպանական խնդիրներ է առաջացրել: Բայց արի ու տես, որ այդ տոպրակները չեն վերացել, հաստացել են ու թանկացել:

Ս.Հ.




Լրահոս