Լիլի Էլբակյանը` «Չնչիկ»-ը ֆիլմի և իր զգացողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չնչիկ»-ը բոլորիս համար այնքան շատ սպասված ֆիլմ էր, որ կդժվարանամ ամբողջապես զգացողություններս արտահայտել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Չնչիկ» դրամայի գլխավոր դերակատար Լիլի Էլբակյանը՝ անդրադառնալով երկար սպասված ֆիլմի պրեմիերային։

«Իսկապես երկար ու ձիգ աշխատանքից հետո ֆիլմի մասին արձագանքներն հրաշալի են։ Դեռ միայն լավ գնահատականներ եմ լսել»,-կարճ նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ֆիլմի թեման ու գաղափարն այսօր շատ արդիական է։

Նշենք, որ ապրիլի 16-ին 18 տարվա ստեղծագործական երկար ու բարդ ճանապարհ անցնելուց հետո Երևանում վերջապես տեղի ունեցավ Արամ Շահբազյանի «Չնչիկ» դրամայի պրեմիերան։

Ինչևէ, երկարուձիգ տարիներից և Բուսանի կինոփառատոնի «Նոր հոսանքներ» մրցութային ծրագրի համաշխարհային պրեմիերայից հետո «Չնչիկը» հայկական կինովարձույթում է ու 2004 և 2022 թվականներից երկուսն էլ ակամայից կատարում են իրենց կոնտեքստավորումը, քանի որ ֆիլմում շոշափվող նահապետականության, ներառականության ու հանդուրժողականության դիսկուրսները միանգամայն համահունչ են ուշացած պրեմիերայի ժամանակներին։

Լիդա Եղիազարյան




Լրահոս