Մայիսի 12-ին, ժամը 02։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:31-ին, մարվել՝ 02:43-ին: Այրվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1968 թ․) մակնիշի ավտոմեքենայի սրահը (մասամբ) և դիմային հատվածը։