ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրությունները չսկսված իշխանություններն էլի խաբում են. Ավինյանի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Երևանի քաղաքապետի ապագա թեկնածու Տիգրան Ավինյանը սկսել է նախընտրական քարոզարշավը: Նա երևանցիներին մատուցում է նախկինում ՔՊ-ի տված ու չկատարած նույն խոստումը:

Ինչի մասին է խոսքը. քվե հավաքելու համար Ավինյանը երեկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ մի լուսանկար է հրապարակել և թարմացրել Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մասին խոսակցությունները:

Երեկ նա հայտարարել է, որ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումից բացի նախատեսվում է նաև միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ։
Հիշեցնենք, որ «Աջափնյակ» կայարան կառուցել խոստանում էին Նիկոլ Փաշինյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, նախկին ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ դեռևս 2019-ին: Չկառուցեցին: Իսկ ներկայիս քաղաքապետ Հրաչ Սարգսյանը օրերս հայտարարեց, որ 50 մլն եվրո արժողությամբ մետրոյի կայարանի կառուցումը «ներկա պահին ճոխություն» է:

Նրա խոսքով, նոր կայարանի ծախսն անիմաստ է, անարդյունավետ, ինքն այդ ֆինանսական միջոցները, որոնք հնարավոր լինի հայթայթել, կներդներ գործող համակարգի արդիականացման մեջ։

Բայց Հրաչ Սարգսյանի մրցակից Տիգրան Ավինյանը անհարմար դրության մեջ դնելով Երևանի գործող քաղաքապետին, փորձում իշխանությունների՝ 2019 թվականի խոստումը երկրորդ անգամ «վաճառել» ընտրողների վրա: Պարզ է՝ էլի խաբելու է:

Սակայն ուշագրավն այն է, որ Ավինյանը խոստանում է միջանկյալ կայարան կառուցել նաև «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ, այսպես երևանցիների աչքին թոզ փչելով, թե իբր նոր կայարան է կառուցում: Մինչդեռ խոսքն ընդամենը կարող է գնալ մի կանգառի մասին, որն այդքան էլ մեծ ծախսեր և ներդրումներ չի պահանջում: Երկաթգծերը կան, մետրոն այդ հատվածով անցնում է, մնում է կանգառի համար մի քանի էժան ատրիբուտներ հավելել: Նույն տրամաբանությամբ Երիտասարդական կայարանից մինչև Բաղրամյան, կարելի է մի կանգառ էլ Օպերայի մոտակայքում ավելացնել. միևնույն է՝ մետրոն այդ հատվածով անցնում է, երկաթգծերը էլի կան գետնի տակ, մեծ ծախս չի ենթադրում կանգառ ավելացնելը…

Ու այսպես, ընտրությունները չսկսված, իշխանությունն էլի խաբում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս