ՄԻՋԱԴԵՊ՝ ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ընդդիմության քայլերի ժամանակ, միջադեպ գրանցվեց ակցիայի մասնակիցների եւ դերասան Սոս Ջանիբեկյանի միջեւ։ Քայլերթի մասնակիցներից մի քանիսը, Դեմիրճյան փողոցում հանդիպելով դերասանին, ջրի պլաստիկե շշերով հարվածեցին նրան։

 

Նշենք, որ Սոս Ջանիբեկյանը վերջին մեկ տարում վարում է Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» ծրագիրը եւ հայտնի է իր իշխանական դիրքորոշումներով:

Սոս Ջանիբեկայնի հետ կապված միջադեպին  անդրադարձել է եւ հայտարարությամբ հանդես եկել Հանրային հեռուստաընկերությունը, որում խոր մտահոգություն է հայտնում Առաջին ալիքի հաղորդավար, դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ այսօր կիրառված բռնության փորձի առնչությամբ:

«Սոս Ջանիբեկյանը վերջին մեկ տարում վարում է Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» ծրագիրը, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված եւ տունը կորցրած արցախցիներին:

Համայն հայության ջանքերով նոր բնակավայրի կառուցման ողջ ընթացքը հանրությանը ներկայացնելու համար Սոս Ջանիբեկյանը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Արցախում, ներկայացնում արցախցիների հոգսերն ու առօրյան։

Դատապարտում ենք Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը եւ հույս հայտնում, որ սթափ քաղաքացիները զգոնություն կցուցաբերեն եւ կկանխեն բռնության կիրառումը որեւէ մեկի հանդեպ: Դեպքի առնչությամբ հրավիրում ենք նաեւ պատկան մարմինների ուշադրությունը»,-նշված է հաղորդագրությունում:

Հայտնի դերասանի հետ նման անհարգալից դրսեւորումը վրդովվեցրել է նաեւ Սոսի կոլեգաներին, եւ վերջիններս սոցիալական հարթակներում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել նրան:

ArmLur.am-ը ստորեւ ներկայացնում  է նրանց.

Դերասան Դավիթ Սեխպեյանը, անդրադառնալով միջադեպին, գրել է. «Տաղանդավոր ու լավ մարդ։ Ուզում եմ հիացմունքս հայտնել քո անձի նկատմամբ։ Բոլոր նրանք, ովքեր թույլ են տալիս սխալ վերաբերմունք դրսեւորել քո հանդեպ, ուղղակի տառապում են հոգու տգիտությամբ։ P.S. Տասնյակ տարիներ ազգը ներսից ոչնչացնելուց հետո ի՞նչ էիք ուզում՝ լիներ»։

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը գրել է. «Երեկ մտածեցի կամ չմտածեցի գրեցի, որ ընտրելու եմ «հակա» մի ուժ, ով չի պայքարում «ընդդիմության հետ», դե, դիպուկը ՔՊ-ն էր, հետո ավելացրի Արամ Սարգսյան կամ Արման Բաբաջանյան, լավ, լավ, Քո «Լուսավոր Հայաստան»…

Էլ անհայրենիք թուրք, էլ զոհերի մեղավոր, էլ ինչ ասես դարձա, էլ ատել են ինձ միշտ, գցել էին իրենց էջերում. զբաղվում էին…

Անձնական նամակները.. սարսափել եմ…

Գիտեք՝ երբ կհամոզեիք ինձ, երբ կարծիքս հարգեիք, կհասկանայի, որ բան է փոխվել ձեզ մոտ…

Մեր տանը պապաս մինչդեռ «հավատում էր», որ Քոչարյանը գուցե «փոխվել է», գուցե իրոք Պուտինի ընկերն է, «լավ լինի», բայց էդ հավատը տեւեց շատ կարճ. պատերազմից հետո էմոցիոնալ էր, բայց այդ ժամանակ անգամ մեր տանը իրար տեսակետ էինք հարգում ու ամեն օր հանդուրժում Հինգերրորդ ալիք նայելը: Ես նման ընտանիքում եմ մեծացել, որտեղ քույրս ընդհանրապես տեղյակ չի՝ ընտրությունները երբ են, ու բոլորս մեր տեսակետը ու տեսակը ունենք անգամ կենցաղային հարցերի շուրջ…

Ու ոչ մեկս պակաս չի սիրում մեր տունը, մեր այգին, մեր Հայրենիքը:

Այսքանը…

Մի տարի կանցնի, երկու տարի կանցնի…

Բոլորս իրար աչքերի մեջ ենք նայելու էս  փոքր-փոքր ու սիրուն երկրում…

Խաղաղություն…

Բարին ընդ ձեզ»:

Դերասանուհի Անի Խաչիկյանը գրել է. «2018-ին հետապնդում էին Շուշանի երեխուն դպրոցում, Շարմազանովի աղջկան ինչ ասես չասեցին հանրային հարթակներում, երեխեքին էլ,,, հետապնդում ու պսակներ էին շարում մի շարք գործիչների տների դիմաց, խոսում ասում էինք՝ էս ինչ եք անում, չի կարելի, բա սա սիրո հեղափոխություն է, բա մենք իրանց պես չպիտի լինենք: Էսօր կրկնվում է նույն, լրիվ նույն սցենարը: Սա փակ օղակի մեջ ատելության շրջանառություն է՝ դուք՝ մեզ, մենք՝ ձեզ: Ըխք, գաղափարից դուրս, գաղափարի հետ կապ չունեցող շրջապտույտ, սխալների անվերջ շարան, սիրո մանիպուլյացիա իրական սիրուց դուրս: Մենք իրար պիտի սիրենք ժեխին, պիցայակերներին, զոմբիներին: էլ ի՞նչ պիտակավորումներ եք տալիս, այ էտ բոլորը մենք ենք, ու մենք իրար ունենք, մենակ իրար ամբողջ աշխարհի դեմ: Մարդուն մի՛ կորցրեք. առանց մարդ տուն չի լինում»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՏ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հունիսի 1-ին եւ 2-ին Երեւանում կանցկացվի EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից եւ Կենտրոնական Ասիայից:

 

Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo եւ բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:

EMERGE կոնֆերանսը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին եւ ՏՏ ոլորտում համաշխարհային միտումներին։ Երկու օրվա ընթացքում միջոցառմանը ելույթ կունենան մի քանի տասնյակ բանախոսներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ վենչուրային ներդրումների ոլորտից Speedinvest-ը եւ Runa Capital-ը, ներդրողների պատվիրակություն Չեխիայից (Presto Ventures, Depo Ventures), աքսելերատորներ Startups Wise Guys-ը, Rockstart-ը եւ ավելի քան հարյուր հիսուն ներդրողներ: Կոնֆերանսին ելույթ կունենան Մայք Բուչերը (TechCrunch, Techfugees), Ալյոնա Դոլեցկայան (Vogue Russia-ի նախկին գլխավոր խմբագիր, Interview Russia), Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Ստայան Յանկովը (PERFORM: The Unsexy Truth about (Startup) Success գրքի հեղինակ, Startup Wise Guys-ի նախկին coach), Քրիս Ֆարբերը (Openface), սթրիթ արտ նկարիչ Սերգեյ Նավասարդյանը, ինչպես նաեւ հայկական արմատներով առաջին միաեղջյուրի (unicorn)՝ Picsart-ի համահիմնադիր Միքայել Վարդանյանը։

Համաժողովն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Պաշտոնական լեզուն անգլերենն է։ Համաժողովի նպատակն է մասնագետներին, հիմնադիրներին եւ ներդրողներին պատմել ՏՏ ոլորտի զարգացման միտումների ու պատկերացումների մասին, ինչպես նաեւ բարձրակարգ մասնագետների միջեւ ցանցերի ձեւավորման հարթակ դառնալ:

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ 90-րդ եւ 91-րդ րոպեներին Ռոդրիգոյի խփած գոլերի շնորհիվ Արքայական թիմը կամային հաղթական տարավ հիմնական ժամանակում 2։1 հաշվով եւ պայքարը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Եզրափակիչի ուղեգիր պարգեւած երրորդ գոլը 11-մետրանոցից խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ «Չեմ կարող բացատրել, թե ինչ տեղի ունեցավ։ Խոսքեր չունեմ։ Մենք միշտ սովորում ենք պայքարել այս խաղաշապիկի համար մինչեւ վերջին վայրկյանը։ Մենք գրեթե պարտված էինք, բայց իմ առաջին գոլից հետո մի փոքր հավատ հայտնվեց, եւ ես կարողացա նաեւ երկրորդ գոլը խփել։ Շատ ուրախ եմ, որ «Ռեալին» օգնեցի լինել իր տեղում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում»,- Ռոդրիգոյի խոսքը մեջբերում է Marca-ն։ Մայիսի 28-ին Փարիզում անցկացվելիք եզրափակչում «Ռեալի» մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը», որը պայքարից դուրս էր թողել իսպանական «Վիլյառեալին» (2։0, 3։2)։

 

 

ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը թվիթերյան գրառումով արձագանքել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակին «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ եւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուն։ «Անավարտ գործ ունենք»,- գրել է Սալահը։ Մայիսի 28-ին Փարիզում անցկացվելիք եզրափակչում «Ռեալի» մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը», որը պայքարից դուրս էր թողել իսպանական «Վիլյառեալին» (2։0, 3։2)։ «Ռեալն» ու «Լիվերպուլը» հանդիպել էին 2017-2018 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Այն ժամանակ Սալահը առաջին խաղակեսում իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայքարում ուսի վնասվածք ստացավ եւ փոխարինվեց, «Լիվերպուլը» պարտվեց 1։3 հաշվով։

 

 

ՊԱՏՄԵԼ Է

Ռուս հայտնի դերասան, «ձՐՈսՖրՍՌպ տպսՖՎպվՌ» կոլեկտիվի մասնակից Անդրեյ Ռոժկովը պատմել է թիմի՝ Ուրախների եւ հնարամիտների ակումբում հայտնվելու մասին։ YouTube-յան «ԼրՑՏՐՌր- ԿՑՍՐՏռՑպ, ԺՈՉՌՊ» շոուի ընթացքում նա հիշել է, որ ՈւՀԱ-ի ղեկավար եւ հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը հայհոյել է իրենց ու դուրս արել նախագծից, սակայն հետո մտափոխվել է։ Ռոժկովի խոսքով՝ հաղորդման խմբագիրները «ձՐՈսՖրՍՌպ տպսՖՎպվՌ» թիմին նկատել են 1995թ.-ին՝ Սոչիում ՈւՀԱ-ի փառատոնի ընթացքում։ «Թիմի մասնակիցներն այնքան էին ուրախացել ՈւՀԱ-ում հայտնվելու առիթով, որ նույն օրը հարբել էին։ Մենք չենք քնել ամբողջ գիշեր, ուրախացել ենք, պարել, երգել, մերկ լողացել լողավազանում, խելքի եկել միայն առավոտյան ժամը իննին, երբ հարկավոր էր գնալ գլխավոր փորձին»,- ասել է Ռոժկովը։

 

 




Լրահոս