Խորհրդարան վերադառնալու եմ. Իշխան Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, թե խորհրդարանական ընդդիմությունը ժողովրդի կողմից ունի մանդատ՝ ժողովրդի օրակարգը սպասարկելու:  Այս պահին այդ օրակարգը փողոցում է՝ իրենք էլ փողոցում են, եթե այդ օրակարգը լինի խորհրդարանում՝ իրենք կլինեն խորհրդարանում:

«Խորհրդարան վերադառնալու եմ: Ես այս պահին իմ մասին եմ ասում, քանի որ դաշինքում ամբողջական որոշում չունենք: Առհասարակ, մեր տրամադրությունը հետևյալն է, որ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»,-ասաց Սաղաթելյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին քննարկումներին՝ Սաղաթելյանն ասաց, որ իրենք ժողովրդի կողմից ունեն մանդատ՝ ժողովրդի օրակարգը սպասարկելու համար:

« Մենք խորհրդարանում մի քանի ամիս օրենսդրական նախաձեռնություններով, արտահերթ նիստերով ամբողջ գործիքակազմով սպասարկել ենք մեր ժողովրդի պահանջը և օրակարգը, հետո այդ օրակարգը թելադրել է դուրս գալ փողոց, այսօր փողոցում ենք: Անհրաժեշտություն կլինի, կտեսնենք այդ օրակարգն այս պահին ինչ-որ հատուկ նիստով խորհրդարանում է՝ կլինենք խորհրդարանում»,-եզրափակեց ընդդիմադիր գործիչը:




Լրահոս