Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 13-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Մովսես Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 7-ից ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԼՂՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:




Լրահոս