ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2022 թվականի մարտի 2-ին դիտավորությամբ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված վերջինիս հասցեին հայհոյանք տալով ու նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելով, հասցրել է ծանր վիրավորանք.
Այսպես՝ Արթուր Լևոնի Մանուկյանը 2022 թվականի մարտի 2-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, հաղորդակցական հարթակ հանդիսացող համացանցի` ֆեյսբուքյան սոցիալական ցանցի «Artur Manukyan» վերտառությամբ իր անձնական կայքէջով հրապարակային եղանակով նույն սոցիալական ցանցի «Ժողովուրդ օրաթերթ» կայքէջում հրապարակված` «Տեսանյութ. Ինչքան կուզեմ, մատ թափ կտամ, պետք լինի` ուրիշ բան էլ կանեմ, Փաշինյանը հունից դուրս եկավ» վերտառությամբ հոդվածի մեկնաբանությունների բաժնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին անձի հանրային գործունեությամբ պայմանավորված դիտավորությամբ սեռական բնույթի հայհոյանք է տվել, այդ կերպ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արժանապատվությունը` հասցնելով ծանր վիրավորանք:
Այսինքն՝ Արթուր Լևոնի Մանուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար: Իսկ ինչու իրավապահ համակարգը մեղադրանք չի առաջադրում ըննդիմության ներկայացուցիչներին ծանր վիրավորանք հասցրած անձանց, ինչու է իրավապահ համակարգը նկատում միայն քաղաքական իշխանության անդամների, ՀՀ վարչապետի մասին հնչած վիրավորանքները: Իրավապահ համակարգի այս գործելաոճը ցույց է տալիս մեկ բան կամ կոնկրետ ՀՀ վարչապետը կամ իր թիմն են անձամբ հնչած վիրավորանքների մասով դիմում իրավապահներին կամ ՀՀ իրավապահ համակարգը սպասարկում է միայն քաղաքական իշխանության շահերը:
Քնար Մանուկյան