COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 16-ի առավոտվա դրությամբ կազմել Է 521 միլիոն 476 հազար 353: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 263 հազար 967 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 82 միլիոն 468 հազար 606 եւ 999 հազար 602, Հնդկաստանում՝ 43 միլիոն 123 հազար 801 եւ 524 հազար 241, Բրազիլիայում՝ 30 միլիոն 688 հազար 390 եւ 665 հազար 150, Ֆրանսիայում՝ 29 միլիոն 375 հազար 134 եւ 148 հազար 313, Գերմանիայում՝ 25 միլիոն 732 հազար 153 եւ 137 հազար 499, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 361 հազար 251 եւ 177 հազար 905:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մայիսի 16-ի առավոտվա դրությամբ կազմել Է 806,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3068, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3087, Ֆրանսիայում՝ 2247, Գերմանիայում՝ 1636, Մեծ Բրիտանիայում 2578 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: