Ֆրանսիայի աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը նշանակվել է երկրի վարչապետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը Ֆրանսիայի նախագահին հրաժարականի դիմում էր ներկայացրել, և նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել էր այն: