ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զբոսաշրջիկների թիվն ավելացել է. որ երկրներից են ամենաշատը այցելում Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2.9 անգամ ավելացել է։ Այս մասին հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ ներկայացնելով այս տարվա հունվար-մարտ ամիսների ցուցանիշները։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստան 2022 թվականի հունվար-մարտին ժամանել է 249 հազար 361 զբոսաշրջիկ: Այսինքն մեկ տարվա ընթացքում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակն ավելացել է 162 հազար 837-ով։ Օրինակ, Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 78 հազար 763-ով ավելացել է: Անցյալ տարվա ընթացքում ՀՀ ՌԴ-ից այցելել է 30 հազար 213 զբոսաշրջիկ, իսկ 2022-ի առաջին երեք ամիսներին այդ թիվը կազմել է 108 հազար 976:

Սա դեռ ամենը չէ․ փաստորեն այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի 3 քաղաքացի։ Ի դեպ, տեղեկացնենք, որ խոսքն ադրբեջանցի երեք պատգամավորի մասին է, որոնք Հայաստան էին այցելել փետրվար ամսին՝ Երևանում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու նպատակով։ Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը եւս ավելացել է․ եթե նախորդ տարվա երեք ամիսներին ՀՀ Թուրքիայից այցելել է 356, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ՝ 1244 զբոսաշրջիկ։ Բացի այս, 1197-ով ավելացել են Ֆրանսիայից, 1601՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները:

Նկատենք, որ Ուկրաինայից եւս ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը` 2009-ով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 15 հազար 247-ով ավելացել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն է զգալի ավելացել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2021-ի առաջին երեք ամիսներին Հայաստան այցելել է 9 հազար 394 իրանցի զբոսաշրջիկ, իսկ այս տարվա հունվար-մարտին այդ թիվը կազմել է 23 հազար 291:

Ս.Հ.




Լրահոս