Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:
Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպան Մասանորին նշել է, որ այս տարի լրանում է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը:
Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի և փոխգործակցության խորացման շուրջ: