ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանի նկատմամբ ԱՄՆ դատարանն ունի կայացրած վճիռ, որով հաստատված է համարվում, որ ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանը եւ նրա գործընկերը Բենիկ Հարությունյանին են փոխանցել 205 հազար ԱՄն դոլար: Եւ հաշվի առնելով տարիների ընթացքում դոլարի մոտ 20 տոկոս արժեզրկումը եւ բաց թողնված շահույթը` ԱՄՆ դատարանը որոշել է, որ գործընկերներին Բենիկ Հարությունյանի ունեցած պարտքը կազմում է 295 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնել է Նունե Սերոբյանը, ում հնչեցրած մեղադրանքների մասին մեր նախորդ հրապարակումն առիթ է դարձել, որ Բենիկ Հարությունյանը դատի տա «Ժողովուրդ»-ին` պահանջելով 2 միլիոն դրամ:




Լրահոս