ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ստեղից մի մետր տեղ չենք գնալու, մենք բոլորս Գարիկ ենք». զոհված զինվորների ծնողներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Այս պահին Քննչական կոմիտեի զինվորական վարչության բակում են հայտնվել զոհված զինծառայողների հարազատները: Նրանք հայտարարում են, թե ոչ մի տեղ չեն գնալու մինչեւ Մխիթար Գալեյանրի հորն ազատ չարձակեն:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս