ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տասնյակ միլիոններ աղբամանների ու նստարանների համար, բայց Կենտրոնն անմխիթար վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին կարծես թե չի մտահոգում համայնքին պատկանող գույքը` նստարանները, աղբամանները հայտարարությունների համար նախատեսված վահանակները, որոնց մեծ մասը մեղմ ասած, անմխիթար վիճակում է:

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են կոտրված, վնասված աղբամանները լցված կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի մոտ: Ի դեպ, տևական ժամանակ է, ինչ մայրաքաղաքում գտնվող նստարաններն անմխիթար վիճակում են. նստարաններ կան, որոնց «Երեւան» թուջե ձուլվածքն ամբողջովին բացակայում է: Ի դեպ, նստարաններ կան, որոնց ոտքերը կոտրված են:

Նկատենք, որ քաղաքային իշխանությունները Երեւանն աղբամաններով եւ նստարաններով կահավորելու համար բյուջեից տասնյակ միլիոններ են ծախսում: Բայց վարչական շրջանների ղեկավարները սրտացավ չեն, սա է պատճառը, որ գույքը փչանում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս