Կրթական ծրագրերի աջակցմանն ուղղված ռազմավարության շրջանակներում Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունըամենամյաKoreez համադպրոցական առցանց մրցույթի հետ՝ դառնալով տեխնոլոգիական գործընկեր։
Koreez-ը առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանի աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։Koreez-ին մասնակցելով յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում՝ ստուգել ուսումնական տարում կուտակածդ ողջ գիտելիքը, մրցել ընկերների հետ՝ անցնելով իր տարիքային խմբի համար հատուկ ստեղծված հարցաշարը, մասնակցել հայկական կրթական «օսկար» -ին, բարձրացնել սեփական դպրոցի հեղինակությունը կրթական աշխարհում, ստանալ արժեքավոր մրցանականեր։
«Վերջին տարիների իրադարձություններն ակնառու դարձրեցին տելեկոմի անփոխարինելի դերը կրթության ոլորտում։ Ուրախ եմ, որ Հայաստանի կրթական համակարգում քայլ առ քայլ իրենց հաստատուն տեղն են գրավում առցանց դասերն ու մրցույթները՝ հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին տալով միևնույն հնարավորությունները՝ անկախ բնակության վայրից։ Այս նախաձեռնությունը համապատասխանում է մեր ռազմավարական ծրագրերին ինչպես կրթության, այնպես էլ մարզային բնակավայրերում գերարագ ինտերնետ հասանելիության ապահովման մասով»,-խոսելով համագործակցության մասին նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նախագծի հեղինակ Սուրեն Ալոյանի խոսքով՝ «Koreez-ի մեծ նպատակն է խրախուսել յուրաքանչյուր աշակերտի կրթվելու մղումը, բացահայտել տաղանդներ, ինչպես նաև մեծարել ուսուցիչներին ու բոլորի կրթական կյանքը դարձնել ավելի հիշարժան, հետաքրքիր և ժամանցային: Մեր վաղվա հերոսները կրթված մարդիկ են»:
Այս տարի Koreez-ի հաղթողներինմրցանակներ կտրամադրի նաևTeam Telecom Armenia-ն։