«ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏՆ ԻՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե «Հրազդան» մարզադաշտը որեւէ մեկի սեփականությունը չէ, այլ ժողովրդինն է, ու հավելել. «Ինձ ո՞վ է երաշխիք տալու, որ երբ ես վերանորոգեմ, կառուցեմ, հետո այդ մարզադաշտում սեղան չեն դնելու, լուսատախտակի վրա կենացներ չեն ասելու»: Ակնհայտ է, որ նա, այս ամենն ասելով, ակնարկել է «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Աշոտ Աղաբաբյանին, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Առաջին՝ «Հրազդան» մարզադաշտը սեփականաշնորհված է. ես եմ սեփականատերը: Երկրորդ՝ եթե պետությունը կամ ինքն է ուզում այն վերցնի, խնդիր չկա՝ թող մեր կատարած ներդրումները վճարեն ու վերցնեն: Կա համապատասխան կառույց, որն աուդիտով է զբաղվում: Թող աուդիտ անցկացնեն, պարզեն ներդրումներն ու վերցնեն: Երրորդ՝ ես այնտեղ խնջույքներ չեմ կազմակերպում: Ես վերեւում ունեմ օթյակ, որն իմ սեփականությունն է, եւ օթյակում ինչ խնջույք ուզեմ՝ կանեմ»:-Ռուբեն Հայրապետյանն ակնարկել էր, որ այդ խնջույքների ժամանակ լուսատախտակին կենացներ էլ եք գրում:-Իսկ փաստ կա՞: Հո ասելով չէ՞:-Այսինքն՝ հերքո՞ւմ եք:-Ես չեմ ասում՝ եղել են, թե չեն եղել: Ես ասում եմ՝ կան արդյոք փաստեր: Հայրապետյանն ունի արդյոք համապատասխան փաստեր, թե ոչ: Կամ թեկուզ լինեն նման փաստեր, կամ թեկուզ եղել են նման բաներ, որեւէ մեկին անհանգստացրե՞լ են դրանք: -Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ռուբեն Հայրապետյանը նման հայտարարություններ անում:-Այդ հարցն իրենց պետք է ուղղել:-Գուցե հակասություննե՞ր կան ձեր մեջ, կամ ցանկանում է Ձեր ձեռքից տանե՞լ մարզադաշտը:-Որեւէ մեկն իմ ձեռքից չի կարող որեւէ բան տանել: Ընդամենը կարող են գնել: Բայց իմ ձեռքից չեն կարող բան տանել:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս