Քաղաքացին վիրահատվել է, այս պահին վտանգ չկա, ամեն ինչ կարգին է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից:
Հիշեցնենք, որ ընդդիմության անհնազանդության ակցիայի ժամանակ երեկ աչքի վնասվածք ստացած քաղաքացու մոտ աչքի եղջերաթաղանթի էրոզիա է ախտորոշվել։
Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ քաղաքացիներից մեկն ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետեւանքով աչքի վնասվածք է ստացել։
Լիդա Եղիազարյան