Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ ադրբեջանական տարածքում գտնվող անկլավների մասով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն իրավական հիմքեր կներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցով: Տեխնիկական համաձայնությունը տեղի չունենալու պատճառով դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով հանձնաժողովների հանդիպումը դեռևս չենք կարողացել կազմակերպել: Հույս ունենք մոտ ապագայում տեխնիկական հարցերին լուծում կտրվի և աշխատանքային խումբը կհանդիպի», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում