ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ: Մայիսի 19-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 459.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.91 դրամով:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 484.07 դրամ (աճել է 2.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 571.03 դրամ (աճել է 3.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 7.40 դրամ (աճել է 0.18 դրամով):