«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում քիչ անց Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այդ քննարկմանը մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ չնայած նման միջոցառում անցկացնելն ու դրա ամսաթիվը որոշվել են շատ ավելի վաղ, սակայն հետաքրքիր է հենց այս իրավիճակում ժողովրդավարության վիճակին անդրադառնալը միջազգային հեղինակավոր կառույցների եւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների կողմից:
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կուտակված հյուրանոցի դիմաց: