ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝
Տավրոս Սափեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Թալին համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն: