Ամեն ինչ անում են ազատ խոսքը եւ այլակարծությունը Հայաստանում ճնշելու համար. «Երկիր Մեդիայի» խմբագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդավարության բաստիոնում, իրենց արեւմտյան տերերի կամքը կատարող  խամաճիկներից ամեն ինչ սպասելկի է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության խմբագիր Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

«Այդ ժողովրդավարություն ասվածը, որ արեւմուտքը վայնասուն էր բարձրացնում ի դեմս Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության դեսպանների, եթե մինչեւ  2018 թվականն այն սահմանափակումների նույնիսկ մեկ տոկոսը  լիներ, ինչ-որ հիմա է նախատեսում լրատվամիջոցների նկատմամբ, այդ վայնասունն աշխարհը կբռներ, իսկ հիմա ոչ մի արձագանք չկա: Էլ չեմ խոսում մարդկանց ազատ տեղաշարժի, հավաքներ անելու իրավունքի հետ կապված եւ շատ բնական եմ համարում, որ ամեն ինչ անելու են, որ ազատ խոսքը եւ այլակարծությունը Հայաստանում ճնշեն»-ընդգծեց նա:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն և Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել  «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:

Այս փոփոխություններով՝ պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով փորձում են լրացնեն օրենսդրական բացը և պետական մարմնին ևս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս