ՀԱՅ ԱԶԳԸ ԹՈՒՐՔԻՆ ԲԱՐԵԿԱՄ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես խաղաղությունը պատկերացնում եմ այսպես, որ խաղաղության համար մենք պետք է կարողանանք այնպես միավորվել եւ այնքան ուժեղ լինել, որպեսզի մեզ ոչ  մեկը խաղաղություն չպարտավորեցնի, եւ մենք էլ պարտավորված չզոհաբերենք մեր երկրից, երկրի հող ու ջրից, մեր Հայաստանից ինչ-որ տարածքներ թշնամուն, էլ չեմ խոսում Արցախի Հանրապետության մասին»,- ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արմեն Էլբակյանը՝ անդրադառնալով՝ ընդդիմության պայքարին եւ անհնազանդության ակցիաներին քաղաքի տարբեր հատվածներում:

 

«Արցախի Հանրապետությունն ինքնորոշվել է եւ ինքնորոշման իրավունքն Արցախը ունի միջազգային բոլոր օրենքներով, եւ Ղարաբաղի ինքնորոշումը մենք չենք կարող զոհաբերել՝ հանուն խաղաղության: Արցախը պետք է ինքնորոշվի, կարգավիճակի հարցը լուծվի, եւ ոչ մեկը մեզ չպետք է թելադրի: Մենք ինքներս պետք է պահպանենք մեր անկախ պետությունը, իհարկե որքանով որ կարող է անկախ լինել, որովհետեւ այդ անկախությունը պարգեւ է մեր ազգին Աստծու կողմից: Մենք մեր ուժերի ներածին չափով պահպանենք այն, ինչ որ ձեռք ենք բերել արյան գնով: Անկախությունը պետք է պահպանենք թե՛ այսօրվա, թե՛ վաղվա մեր ապագայի համար, մեր զավակների համար, որովհետեւ հայի տեսակը, հայոց լեզուն, հայոց մշակույթը չպետք է անհետ կորչի, ինչպես տարբեր ազգեր անցան ու կորան, միաձուլվեցին: Հայը պետք է մնա ու հարատեւի, եւ դրա համար  մենք պետք է միավորվենք պայքարի շուրջ մինչեւ հաղթանակ: Մենք, լինելով քրիստոնյա, պետք է միավորվենք եւ համախմբվենք մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ»,-նշեց մեր զրուցակիցը:

Էլբակյանի խոսքով՝ եթե այսքան ժամանակ կարողացել ենք փակել թուրքի ճանապարհը՝ լինելով քրիստոնյա ժողովուրդ, ուրեմն այս անգամ էլ կարող ենք:

«Մեր անելիքը պետք է անենք, որպեսզի պահենք մեր տեսակն ու ինքնությունը: Հայ ազգը թուրքին բարեկամ լինել չի կարող, դա մեկընդմիշտ պետք է հիշել եւ վերջ տալ կեղծ բարեպաշտությանը: Երկրագնդի վրա քանի կա թուրք, ուրեմն աշխարհում տիրում է չարը, դեռ չի չորացել այն արգանդը, որը չարն է լույս աշխարհ բերում: Չարություն նշանակում է Աստծո բացակայություն հոգու մեջ. սա պետք է իմանալ եւ փոխանցել ապագա սերունդներին»,- մեզ հետ զրույցում այսպես եզրափակեց Արմեն Էլբակյանը:

Նշենք, որ մայիսի 3-ից Երեւանի տարբեր փողոցներում իրականացվում են անհնազանդության խաղաղ ակցիաներ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հնարավոր չի համարում «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» հետ հավասար մրցակցությունն առաջիկա մրցաշրջաններում։ «Ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին հնարավոր չի լինի հավասար մրցակցություն ապահովել «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» հետ։ Նրանք ամեն տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնում են իրենց կազմը, իսկ մենք կորցնում ենք առանցքային խաղացողների։ Այս անգամ էլ կկորցնենք Տոնի Ռյուդիգերին եւ Անդրեաս Կրիստենսենին։ Ծանր է լինելու հաջորդ մրցաշրջաններում, արդեն հիմա մենք խնդիրներ ունենք նրանց հետ տարբերությունը կրճատելու հարցում։ «Չելսին» չի կարող մրցակցել «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» հետ»,- Թոմաս Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը։ Պրեմիեր լիգայի 36 խաղից հետո «Չելսին» 70 միավորով երրորդն է եւ 16 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից», 20 միավոր՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (37 խաղ)։

 

 

ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները մայիսի 28-ին կմեկնեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ կանցկացվի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականները մայիսի 16-ից կսկսեն վերջին ուսումնամարզական հավաքները ԵԱ-ից առաջ: Փաշիկ Ալավերդյանի  գլխավորած տղամարդկանց թիմը կմարզվի Աբովյանում, Արտաշես Ներսիսյանի ղեկավարած կանանց  հավաքականը՝ Օլիմպավանում. հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

 

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Իսրայելում մայիսի 16-ից հունիսի 1-ը կկայանա ՈՒԵՖԱ մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը: ՀՖՖ մրցավար Հենրիկ Նալբանդյանը նշանակվել է առաջին մրցափուլի Իտալիա-Գերմանիա հանդիպման չորրորդ պաշտոնյա։ Նա նշանակվել է նաեւ առաջին մրցափուլի Դանիա-Շվեդիա հանդիպման գլխավոր մրցավար։ Մրցավարի առաջին օգնականը կլինի ՀՖՖ մրցավար Խաչատուր Հովհաննիսյանը։

 




Լրահոս