«Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա» վերնագիրն ապրիլմեկյան կատակ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում ինչ-որ անհասցե կայքեր ու սոցիալական էջեր տարածում են «Ժողովուրդ» օրաթերթի՝ 2 տարի առաջվա ապրիլիմեկյան կատակը: Գրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը հայտարարելու է, որ հեռանում է քաղաքականությունից ու որեւէ ձեւով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:

«Մենք տեղեկացանք, որ նախօրեին իր թիմի հետ վարչապետը հանդիպում է ունեցել, որտեղ հստակ ասել է, որ իր վրա հույս չպետք է դնել, քանի որ ինքը չի ցանկանում այլեւս որեւէ քաղաքական գործընթացում մասնակցություն ունենալ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները փորձել են համոզել Փաշինյանին, սակայն վերջինս անդրդվելի է մնացել:

Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել նաեւ հայտնել, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում։ (Կ) Մանրամասն՝ այսօրվա համարում»։

Պետք է, սակայն, ուշադրություն դարձնել նյութի վերջում գրված (Կ) տառին, որը նշանակում է կատակ:




Լրահոս