Վաղ առավոտից ընդդիմադիրների բնակարաններում խուզարկություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից ընդդիմադիրների աջակիցների բնակարաններում խուզարկություններ են: Ներկայացնենք մի քանի տվյալներ.

Վաղ առավոտվանից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի շրջանային խորհրդի կազմակերպչի տանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։

Հենց հիմա իշխանության ուղիղ հրամանով խուզարկություն է իրականացվում «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

Այս պահին դավաճանի հրահանգով ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝  ՀՅԴ անդամներից  շատերի բնակարաններում: Հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:




Լրահոս