Թագուհի Թովմասյանը ԵՄ դեսպաններին ներկայացրել է ոստիկանների կողմից գործադրվող անհամաչափ ուժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։

«Հանդիպման ընթացքում բարձրաձայնեցի խաղաղ բողոքի ակցիաների իրականացման այսողջ ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդրահարույց հարցեր, այդ թվում`

– ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գործադրվող անհամաչափ ուժը խաղաղ

անհնազանդության ակցիա իրականացնող մեր քաղաքացիների նկատմամբ,

– լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների դեպքերը,

– պատգամավորների բերման ենթարկման և անձեռնմխելիության խախտմանն առնչվող

հարցեր։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը»,-նշում է Թովմասյանը։




Լրահոս