Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019-ին վստահեցնում էր, թե իր կաբինետն ատամներով է պայքարելու կոռուպցիայի դեմ: Թվերն ու իրականությունը սակայն արմատախիլ լինող կոռուպցիայի մասին չի վկայում: Թափանցիկության մասին աղաղակող իշխանավորներն անգամ հայտարարագիր չեն լրացրել, ինչի վերջնաժամկետը մայիսի 31-ն է:
«Ժողովուրդ» օրաթերթն օրերս էր գրել, որ պաշտոնյաների մոտ 80 տոկոսը դեռ նոր է որոշել հայտարարագրի ձեւը լրացնել: «Ասել է թե՝ դանակը հասել է ոսկորին, պաշտոնյաները նոր են գործի անցել: Հատուկենտ բարեխիղճ ու պատասխանատու պաշտոնյաներ են, որ արդեն ներկայացրել են իրենց հայտարարագիրը»,- գրել էր թերթը:
ArmLur լրատվականը Ազգային ժողովի իշխող խմբակցությշան՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների շրջանում է հարցում արել՝ պարզելու՝ նրանցից քանի՞սն է հայտարագիր լրացրել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան