ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` Ապարան քաղաքում բավական խառն իրավիճակ էր։ Ոստիկանները փակել էին դեպի Բաշ-Ապարանի հուշահամալիր գնացող ճանապարհը, ինչը նշանակում է, որ ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիների համար փակ է Երևան-Վանաձոր միջպետական ավտոմայրուղին։ Վարորդները ստիպված են լինում շրջանցել ճանապարհը։
ArmLur.am-ի մերձկառավարական աղբյուրները հայտնում են` Ապարան փոխվաչապետ Մհեր Գրիգորյանն է գնալու, վարչապետի այց նախատեսված չէ։
Ս.Վ.