![](https://armlur.am/wp-content/uploads/2022/05/237893.jpg)
Մայիսի 28-ին՝ ժամը 14։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 97 շենքի մոտակա ձորից քաղաքացու դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի։