Հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կսկսի իրականացնել ամառային ուղեւորափոխադրումներ Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Ամառային ուղևորափոխադրումների սեզոնը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։
Ի տարբերություն նախորդ տարիների ՝ Բաթումի երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական երկու անգամ ՝ Երևանից երեքշաբթի և ուրբաթ օրերին, Բաթումից մեկնումը ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Շաբաթվա մյուս օրերին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով ,ուղևորություն Երևանից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կիրակի օրերին, իսկ ուղևորություն Թբիլիսիից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին: Երկու
միջազգային երթուղիների համատեղումը կապված է Թբիլիսիի ուղղությամբ պահանջարկի մեծացման հետ։
Երկու միջազգային գնացքները ներառում են ժամանակակից, հարմարավետ վագոններ, որոնք ձեռք են բերվել ՀԿԵ-ի կողմից 2021 թվականին։ Վագոնները համալրված են ժամանակակից օդորակման համակարգով, Wi-Fi-ով,հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ։