«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան իրենց հերթական անհնազանդության ակցիան են իրականացնում Երեւանում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում եւ երթ սկսել:
Այս պահին Արտաքին գործերի նախարարության մոտ կենտրոնացված են մեծ թվով ոստիկաններ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փորձել են մտնել ԱԳՆ շենք: Այստեղ տեղի էր ունեցել բախում ոստիկանների և քաղաքացիների միջև: