ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում բնակարաններն ու մեքենաները կանխիկով գնել չեք կարողանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում խոսեց օրենսդրական մի նախաձեռնության մասին, որով բնակարանի առք ու վաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել: Վարչապետի խոսքով, եթե անգամ կլինեն մարդիկ, որոնք այդպես գնումներ կկատարեն, հետագայում վիճարկելու պարագայում իրավական ուժ չեն ունենալու: Նիկոլ Փաշինյանի խոսքով, սա իր հերթին բերելու է ֆիսկալ էֆեկտների:

Միեւնույն ժամանակ նշենք, որ հուլիսի 1-ից մեկ այլ օրենք է մտնել ուժի մեջ, որը կրկին միտված է կանխիկ առևտուրը սահմանափակելուն:

Ըստ այդ փոփոխությունների՝ 300 հազար դրամը գերազանցող գործարքները հուլիսի 1-ից կարվեն միայն անկանխիկ եղանակով: Միեւնույն ժամանակ, 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 80 հազար դրամի չափով վարկերը քաղաքացիներին տրամադրեն բացառապես անկանխիկ եղանակով, 2023 թվականի հունվարի մեկից՝ 50 հազար դրամից ավելի, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից` 20 հազար դրամից ավելի վարկերը: Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Միեւնույն ժամանակ իշխանությունները նպատակ ունեն Հայաստանում ներդնել համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի արդեն 2024 թվականին 2023 թվականի եկամուտների համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս