Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հունիսի 3-8-ը լինելու է արձակուրդում: Այդ մասին նշված է վարչապետի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
18-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 4 աշխատանքային օր՝ 2022 թվականի հունիսի 3-8-ը ներառյալ», – ասված է որոշման մեջ:
Կարեն Անդրեասյանի արձակուրդի ընթացքում նրան կփոխարինի ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը: