ՀԱԿԱՓԻԱՌԸ` ՓԻԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չենք լռելու»-ն դիմում է Ազգային Ժողովի իշխանական պատգամավորներին` լրագրողների հետ բոլոր հանդիպումների ժամանակ երիտասարդական նախաձեռնությանը քննադատելու եւ դատապարտելու խնդրանքով: «Ազգընտիրների կողմից «Չենք լռելու»-ի ակտիվ հակափիառն ահռելի օգնություն կլինի նախաձեռնությանը: Այն, որ Ազգային Ժողովի պատգամավորների ճնշող մեծամասնությունն այսօր հասարակության կողմից ընկալվում են որպես խամաճիկներ եւ չունեն բավարար հեղինակություն, փաստ է:Այնպես որ, ավելի մեծ գովազդ, քան հայրենի պատգամավորների շուրթերից հնչած հակագովազդը, անհնար է պատկերացնել»,-նշված է նախաձեռնության տարածած հայտարարությունում: Հիշեցնենք, որ երեկ «Չենք լռելու»-ին քննադատել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:




Լրահոս