Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջև:
Վրաստանի վարչապետը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել: Վարչապետ Փաշինյանը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել շնորհավորական զանգի ու բարեմաղթանքների համար և ընդգծել, որ բարձր է գնահատում այն վստահությունն ու բարեկամությունը, որ հաստատվել է իրենց միջև:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկկողմ հանդիպում կազմակերպել և Հայաստան-Վրաստան հարաբերությունների բոլոր հարցերը քննարկել աշխատանքային հանդիպման ձևաչափով: