ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աստծո դեմ պատասխան չունեմ տալու». ինչ է ասել Մոսկվայում սպանված հայ գործարարը մտերիմներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում սպանված հայ գործարարը իր մտերիմների հետ զրույցում մշտապես հայտնել է, որ ինքը կապ չի ունեցել 2013-ին Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության, ինչպես նաև 2021-ին նրա թիկնապահի սպանության հետ։ Ըստ գործարարի մտերիմ մարդկանց խոսքերի՝ սպանված գործարարն անգամ թիկապահներ չի ունեցել՝ նշելով՝ ոչ մի վատ բան չեմ արել, Աստծո դեմ պատասխան չունեմ տալու։

ArmLur.am-ը գրել էր, որ երեկ գիշեր Մոսկվայում սպանվել է հայտնի հայ գործարար Հովհաննես Ղամարյանը (Քյավառցի Հովոն), որ Հայաստանում հետախուզման մեջ էր գտնվում 2013 թվականին Ռաֆիկ Մադոյանի (Քյավառցի Ռաֆո) սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով։ Հովհաննես Ղամարյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառված կալանավորումը։ Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձած տեղեկություններով՝ դատարանի այդ որոշումը բեկանելու և Ղամարյանի կալանքը վերացնելու պահանջով նրա պաշտպան, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ վարույթ է ընդունվել։

Ըստ նույն տեղեկությունների՝ պաշտպանը բողոքով պնդել է, որ 2013 թվականին Հովհաննես Ղամարյանի նկատմամբ հարուցված և երկու տարի անց արդարացման հիմքով կարճված քրեական գործը 2021 թվականին ապօրինի, օրենքի պահանջների կոպիտ խախտումներով է վերաբացվել, ուստի նույն թվականին նրա նկատմամբ հայտարարված հետախուզումն ու կալանքը նույնպես անօրինական են։ Նկատենք, որ այս քրեական գործը վերաբացեցին Մոսկվա կինոթատրոնի դեպքից հետո, թեև Մոսկվա կինոթատրոնի դեպքը Հովհաննես Ղամարյանի մեղադրանքի հետ կապ չունի, ուստի չի էլ բացառվում, որ Մոսկվա կիոթատրոնի սպանության վրեժը լուծեցին գործարարից:

Իսկ ով է նրա սպանության մեջ կասկածվողը: Վերջինս Գավառ քաղաքի բնակիչ Հայրիկ Երվանդյանն է, որը դեռես 2016 թվականին ՀՀ իրավապահների կողմից հետապնդվել է եւ մարդու առեւանգելու համար ազատազրկվել: Մեզ հայտնի դարձավ, որ նա հրաժարվել է Ռուսաստանի իրավապահներին հայտնել, թե որտեղ էր զենքը, եւ ով է նրան պատվիրել սպանել Հովհանես Քարամյանին:

Ստացվում է՝ 2021 թվականի Մոսկվա Կինոթատրոնի դիմաց քյավառցի Ռաֆոյի թիկնապահի սպանության գործով Մոսկվայում սպանեցին Հովհանես Քյարամյանին:

Ինչով կավարտվի այս վենդետաների շարքը՝ դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան. 2021 թվականին Մոսկվա կինոթատրոնի մոտ քյավառցի Ռաֆոյի թիկնապահի սպանության քրեական գործով որեւէ անձ մինչ օրս ո՛չ ձերբակալված է, ո՛չ էլ կալանավորված: Ստացվում է ՀՀ իրավապահ համակարգը չի կարողանում ո՛չ բացահայտել, ո՛չ էլ կանխել հնարավոր վենդետաները:

Քնար Մանուկյան




Լրահոս