ՀԱՐՑ. Դպրոցների օպտիմալացման ժամանակ նույն տարում Գավառում վերաբացվեց Եվրոպական համալսարանին կից քոլեջ: Լավ սովորող երեխաներն իրենց հետագան բարելավելու համար ընդունվեցին այդ ուսումնական հաստատություն: Տարեկան վարձավճարը 105 հազար դրամ էր: Քոլեջի առավելությունն այն էր, որ լավ սովորող երեխաներն այն ավարտելուց հետո միանգամից պիտի ընդունվեին Եվրոպական համալսարանի առաջին կամ երկրորդ կուրս: Այժմ այդ պայմանավորվածությունը մոռացվել է, եւ դրա փոխարեն ղեկավարությունը սովորողներին համալսարանի առաջին կուրս ընդունվելու համար առաջարկում է ավագ դպրոցի շրջանավարտների հետ միասնական քննություն հանձնել: Եթե լավ հանձնեն քննությունները, ապա գործերը կտեղափոխեն համալսարանի հեռակա բաժին: Բայց ծնողներով չենք համաձայնում, քանի որ սկզբից ղեկավարությունը ծնողների եւ աշակերտների հետ ուրիշ կերպ է պայմանավորվել: Արդեն 3 տարվա համար 315.000 դրամ ենք վճարել: Հիմա էլ մեր երեխաներին ստիպում են դասախոսների հետ անհատական պարապել, որպեսզի կարողանան ընդունվել համալսարան: Այժմ այդ քոլեջում 40 երեխա է սովորում, եւ բոլորն էլ խաբված են, ինչո՞ւ են մեզ խաբել:Գավառ քաղաքի մի խումբ բնակիչներՊԱՏԱՍԽԱՆ. Ծնողներն ինչ-որ ասել են, դա իրականությանը չի համապատասխանում: Կարգն այսպիսին է. քոլեջից ակադեմիայի երկրորդ կուրս տեղափոխվում են այն երեխաները, որոնք լավ են սովորում եւ ունեն միայն բարձր գնահատականներ: Եթե երեխան չունի բարձր գնահատական, նա երկրորդ կուրս չի կարող ընդունվել: Օրինակ` քոլեջներում ընդունելությունն այս տարի վերացավ, եւ միայն ատեստատով ընդունվեցին, բոլորն ընդունվեցին միասնական քննություններ հանձնելով, այստեղ քոլեջն ին՞չ է խաբել: Այժմ կառավարության կողմից հաստատված որոշում կա, որ այսուհետ այդպես պետք է ընդունվեն, հիմա ի՞նչ անենք, այդ որոշումն անտեսե՞նք: Եթե պայմանները փոխվել են, ապա մենք ինչպե՞ս կարող ենք պետական որոշմանը դեմ գնալ: Նախ ես ծնողներին խոսք չեմ տվել, եղել է պայմանագիր, երբ այն ստորագրել են, այնտեղ գրված չի եղել այն մասին, որ երեխան պետք է անպայման ընդունվի համալսարան: Ես շատ ցավում եմ, որ ծնողները տեղյակ չեն եղել, թե ինչի տակ են ստորագրել:(շարունակությունը հաջորդ համարում)ՀՀ Եվրոպական քոլեջի հիմնադրամի տնօրեն Տիգրան Գասպարյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եվրոպական քոլեջի շուրջ աղմկոտ պատմություններ հաճախ են ծայր առնում: Ներկայացվածն էլ դրանցից մեկն է, ու տվյալ դեպքում դժվար է հավատալ, որ Գավառ քաղաքի բնակիչներն իրականությունը չեն ներկայացնում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ