Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտին խնդրել է սուզանավերը տեղափոխել Կիև, հայտնում է Ուկրաինայի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Չեմ բացառում Գերմանիայից սուզանավեր ստանալը, քանի որ մենք պատրաստ ենք դառնալ ամբողջ Եվրոպայի պաշտպանական արևելյան սահմանը», – հանդիպման ժամանակ ասել է նա։ Նրա կարծիքով, համագործակցությունը շահավետ կլինի բոլոր կողմերի համար թե՛ այս փուլում, թե՛ ապագայում։
Բացի դրանից, Ստեֆանչուկը հույս է հայտնել Գերմանիայից IRIS-T հրթիռներով ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցում։
Փետրվարի 24-ին սկսված Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ գործողության ֆոնին Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են զենքեր մատակարարել Ուկրաինա։ Նախագահ Ջո Բայդենը մայիսի 9-ին ստորագրել է «Lend-Lease Act»-ը, որը հեշտացնում է Կիևին ռազմական օգնության տրամադրումը: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ արևմտյան զենքի մատակարարումը միայն երկարաձգում է հակամարտությունը։