Ուկրաինան նախազգուշացրել է համաշխարհային սովի սպառնալիքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աշխարհը կբախվի պարենամթերքի լուրջ դեֆիցիտի, եթե Ռուսաստանը չվերացնի ուկրաինական նավահանգիստների շրջափակումը Սև ծովում։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։

«Ուկրաինան և նրա դաշնակիցները ելքեր են փնտրում 22 միլիոն տոննա հացահատիկի արտահանման ուղղությամբ, չնայած որ Ռուսաստանը գրավել է որոշ խոշոր ծովային նավահանգիստներ, իսկ ռուսական նավատորմը արգելափակել է ուկրաինական նավարկությունը՝ վտանգի ենթարկելով տասնյակ միլիոնավոր մարդականց՝ կախված ուկրաինական հացահատիկի մատակարարումից»,-ասել է նախարարը: .

Նա պարզաբանել է, որ տրանսպորտային այլ միջոցներով՝ ավտոմոբիլային, գետային և երկաթուղային փոխադրումների հնարավորությունները բավարար չեն հացահատիկի պաշարները տեղափոխելու համար։

Նախարար Կուբրակովը նաև ասել է, որ Ռուսաստանի շրջափակումը կարող է հանգեցնել համաշխարհային սովի։




Լրահոս